«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Ե՞րբ կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ե՞րբ կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը
28.09.2018 | 00:30

Երբ է, ի վերջո, կայանալու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին ամիսների քաղաքականությունը նման հեռանկարի հույս չի տալիս։ Այդուհանդերձ, «հնարավո՞ր է նման հանդիպում» հարցին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Իրատեսին» ասաց, որ հանդիպման համար նախ որոշակի մթնոլորտ պետք է ապահովել։ «Դեռևս այդ մթնոլորտը չկա,- շեշտեց Քոչարյանը։- Հանդիպումը չի կայանում շատ պարզ պատճառով` Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, չի ձգտում հարցը կարգավորել»։


Նախկինում էլ նման ձգտում չուներ Ադրբեջանը, սակայն ղեկավարների հանդիպումներ լինում էին։ Այս դիտարկմանը Շավարշ Քոչարյանը հակադարձեց. «Այո, նախկինում էլ Ադրբեջանը չէր կատարում իր պարտավորությունները, դրա համար էլ հանդիպումներն արդյունք չէին տալիս։ Բայց այդ հանդիպումները պետք է երկու հարթության մեջ դիտարկել. առաջինը` առաջընթաց բանակցային գործընթացում, որն արդեն տասնյակ տարիներ չի արձանագրվում Ադրբեջանի կեցվածքի պատճառով։ Երկրորդը վերաբերում է եռանախագահների առաքելությանը, այն է` թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, որպեսզի կայունությունը պահպանվի։ Եթե այս երկու հարթությունները դիտարկենք, կտեսնենք, որ համանախագահների վերջին հանդիպումները, շեշտադրումները երկրորդ դիրքորոշմանն են միտված»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ